Պատահար Ճամբարակ գյուղում. վարորդը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 2-ին՝ ժամը 11.03-ին, ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ գյուղի Վերին Ճամբարակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում “Օպել Վեկտրա” մակնիշի 34 UP 937 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել, ինչի արդյունքում վարորդ Ս.Ղավալյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1997 թ. ծնված Ն.Ղավալյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել Ճամբարակի բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:




Լրահոս