«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երևանյան փոխանակման կետերում մեկ ռուբլին գնվում էր 6.7 դրամով և վաճառվում 6.85 դրամով։ Այս տարի նման ցուցանիշ արձանագրվել է փետրվարին և օգոստոսին։
Դրամի նկատմամբ ռուբլու այսպիսի արժեզրկումը պայմանավորված է նրանով, որ ռուբլին արժեզրկվել է դոլարի նկատմամբ, իսկ դրամը հակառակը՝ արժևորվել է։ Մանավանդ այս օրերին դրամի նկատմամբ ոուբլու նման արժեզրկումը հարվածել է արտերկրից մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր քաղաքացիներին։ Խնդիրն այն է, որ մասնավոր տրանսֆերտների հիմնական հոսքը՝ ավելի քան 80 տոկոսը, գալիս է Ռուսաստանից և ռուսական ռուբլով է։
Ամեն տարի դեկտեմբերին տրանսֆերտների ծավալները կտրուկ աճում են, և հարյուր հազարավոր հայաստանցիներ իրենց ամանորյա ծախսերը կատարում են հենց տրանսֆերտների շնորհիվ։ Դրամի նկատմամբ ոուբլու արժեզրկումը հանգեցնում է տրանսֆերտներ ստացող քաղաքացիների գնողունակության էական նվազմանը: Երբ ռուսական մեկ ռուբլին էժանանում է մեկ դրամով, դա նշանակում է, որ ռուսական ռուբլով տրանսֆերտ ստացող քաղաքացու գնողունակությունը նվազում է մոտ 15 տոկոսով։ Նշենք, որ մեկ ամիս առաջ մեկ ռուսական ռուբլին արժեր մոտ 7.5 դրամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։