«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 12-ին «Օջախ» ռեստորանում ՀՀԿ-ի և խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Մկրտիչ Մինասյանի ծննդյան 70-ամյակի տոնակատարությունն անցել է բացառապես ազգային-հայրենասիրական մթնոլորտում։ Ակունքներով մշեցի պատգամավորի ծննդյան տոնը ծաղկացրել են հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և նրա եղբորորդի Գուրգեն Դաբաղյանը։ Երգել են Թովմաս Պողոսյանը, Աղասի Իսպիրյանը։ Մասնակցել է ՀՀԿ օրենսդիր հատվածը, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Մի 29 տարի էլ ապրեմ, ու նոր ինչ լինում է, թող լինի»։ Ինչո՞ւ եք հրաժարվում մեկ դար ապրելուց, հարցրինք ՀՀԿ պատգամավորին։ «Ծառերը պիտի կանգնած մահանան»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։