ԿԸՀ-ն ապացուցեց, որ «նկարելու» գործում միայն մի մրցակից ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԸՀ-ն կիրակի օրը հրավիրված արտահերթ նիստում հաստատեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքները: Այո-ի եւ ոչ-ի օգտին գրված քվեները էական փոփոխություն չեն կրել՝ 825 հազ այո, ոչ-ը՝ 421 հազ: Միակ նշանակալի փոփոխությունն այն է, որ մարված քվեաթերթիկների թիվն ավելացվել է միանգամից յոթ հազարով: «Ժողովուրդ»-ը շաբաթ օրը գրել էր, որ տպագրված, օգտագործված եւ մարված քվեաթերթիկների թվերի համադրման արդյունքում մոտ 6 հազար քվեաթերթիկ պակասում է, ինչը ընտրությունների կեղծված լինելու, իսկ մասնավորապես՝ «կարուսել» կոչվող ընտրակեղծիքի առկայության ապացույցն է:

Կանխատեսել էինք նաեւ, որ մեր հրապարակումից հետո այդ «բացթողումը» կուղղեն՝ թիվն ուղղակի փոխելով. կարծես նման բան չի էլ եղել: Այսպիսով՝ ԿԸՀ-ն ապացուցեց, որ թիվ «նկարելու» գործում իր հետ կարող են մրցակցել միայն պաշտոնական վիճակագիրները: Հավելենք, որ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ի ժամը 18.00-ն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս