![](https://armlur.am/wp-content/uploads/2013/05/02//46041.jpg)
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, Լևոն Արոնյանը դարձել է շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի մրցաշարի հաղթող:
Վերջին տուրում Արոնյանը հաղթելով ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին հավաքել է 5,5 միավոր և հավասարվել Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդին, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով (ավելի շատ հաղթանակներ) հռչակվել է հուշամրցաշարի հաղթող:
Նշենք, որ ՖԻԴԵ-ի տվյալներով Լ. Արոնյանի վարկանիշը 2813 միավոր է, նա զիջում է միայն նորվեգացի Մագնուս Կալսենին, ով ունի 2868 միավոր: