«Իրավունք» թերթը զրուցել է աստղաբան Էլյա Հովհաննիսյանի հետ. «Ակադեմիկոս, մաթեմատիկոս, աստղագուշակ ներկայացող Էլյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցը սկսեց ոչ պակաս մռայլ երանգներով. «Ասում են՝ Նոր տարի է, լավ-լավ բաներ ասա, թող ժողովուրդն ուրախանա: Բայց որ մարդկության ութսուն տոկոսը գնում է խանգարման ու դեպի կենդանական աշխարհ, ո՞նց սուտ ասեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Լավ բան չկա ասելու, ավելի լավ է մի գրեք»,- բարկացած նկատեց հայտնի աստղաբանը:
-9 թվանշանն է ղեկավարելու գալիք 2016 թվականը, ինչը նշանակում է, որ ամեն ինչը հասնելու է իր գագաթնակետին: 2016 թվականը փոփոխությունների տարի է լինելու ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Այն Հայաստանի համար լինելու է վճռական տարի: Հինը եւ տհաճը հեռանալու են` ճանապարհ բացելով նորի համար: Այլ կերպ ասած` 2016 թվականին ամեն ինչ հասնելու է իր գագաթնակետին եւ ավարտվելու է: Աստղերը խորհուրդ են տալիս՝ զգուշանալ ոչ այնքան տեսանելի, որքան անտեսանելի ուժից, որն անկանխատեսելի է անգամ ինձ համար: Հստակ է մի բան` գործելու է համարձակությունը եւ անկայունությունը: Եթե 15 տարի շարունակ ես զգուշացնում էի, որ վտանգը շեմին է, ապա այսօր արդեն ահազանգում եմ, որ վտանգը շատ մոտ է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: