
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է Շվեդիայում Հայաստանի դեսպանություն բացել: Շվեդիան սկանդինավյան միակ երկիրն է, որի խորհրդարանը 2010 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Այս երկիրը նաև ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի նախաձեռնողներից է:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քսան տարիների ընթացքում քաղաքական երկխոսութունն ու շփումներն ավելացել են: Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր: Շվեդիայի Թագավորությունում դեսպանության բացումը կխթանի հայ-շվեդական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ստոկհոլմում դեսպանություն բացելու համար արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 168 մլն դրամ: