Արարատում բնակիչները կրակոցի ձայներ են լսել. հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ, նախնական տեղեկություններով, ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Ներկայացրել էինք, որ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է 52-ամյա Սպարտակ Վարդանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ որսորդական հրացան: Նախնական տվյալներով վերջինս ինքնասպան է եղել:

Նոր Կյանք համայնքի ղեկավար Մայիս Աբրահամյանը ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ դեպքից հետո գյուղում լուրեր են շրջանառվել, թե կատարվածը միանշանակ ինքնասպանություն է, քանի որ մարդիկ լսել են կրակոցի ձայները, իսկ տանը եղել է միայն Ս. Վարդանյանը:

Համայնքապետը հայտնեց, որ տան տանիքից գյուղացիները կրակոցի երկու ձայն են լսել, որոնցից մեկը տանը կից հողատարածքի ուղղությամբ:

«Մի քանի տարի է՝ շատ է խմիչք օգտագործում: Վերջին տարիներին արտագնա աշխատանքի է գնում, վերջերս էր վերադարձել: Ասում են՝ կնոջ հետ է վիճել, կինն ու երեխան տնից գնացել են: Դե, հետո էլ էս դեպքն է տեղի ունեցել»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դեպքից հետո Վարդանյանների բնակարանում սեղանին դրված օղի է հայտանաբերվել:




Լրահոս