«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: