
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը փոխարինվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Լեսթեր»-ի դեմ խաղի ժամանակ:
Բելգիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Վարդիի հետ պայքարում և չի կարողացել շարունակել հանդիպումը: 31-րդ րոպեին նրան փոխարինել է Պեդրոն: 24-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի ծանրության աստիճանը դեռ պարզ չէ: