Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան եւ Երվանդաշատ համայնքները չունեն համապատասխան տրանսպորտի միջոց, որով կկարողանան գնալ Արմավիր քաղաք եւ վերադառնալ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նշված համայնքների բնակիչներից: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից հետաքրքրվեցինք, թե այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում: «Եթե ձեզ թվում է, որ դուք շատ եք շահագրգռված, ապա չարաչար սխալվում եք: Արդեն որերորդ ամիսն է՝ այդ գծատերը հրաժարվում է գիծը սպասարկելուց, որովհետեւ շահույթ չի ստանում: Հիմա էլ ասում է, որ էլ չի շարունակելու: Մենք էլ նոր մրցույթ կհայտարարենք: Եթե որեւէ մեկը կցանկանա, ապա կարող է մասնակցել մրցույթին»,-ասաց մարզպետը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու մինչ օրս չի հայտարարվել մրցույթը, նա վրդովված պատասխանեց. «Դիմե՛ք մարզպետարանի լրատվական ծառայություն, կպատասխանեն»,-ու անջատեց հեռախոսը: Ի դեպ, Ղահրամանյանը պարբերաբար այցելում է նշված համայնքներ՝ Արաքս գետում ձկնորսության:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ