
Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի անօդաչու սարքերի ստորաբաժանումները Հայաստանում տեղակայված ռուսական «Կամխուդ» ռազմակայանում սկսել են «Օռլան-10» ժամանակակից համակարգերի փորձարկումը, փոխանցում է ԻԱ Ռեգնում գործակալությունը:
Ինչպես հայտնել են ՀՌՕ-ում, նոր համակարգը կփորձարկեն զինծառայողները, ովքեր վերապատրաստում են անցել Մոսկվայի շրջանի անօդաչու ավիացիայի ուսումնական կենտրոնում, ինչպես նաև ստուգարք հանձնել՝ անօդաչու սարքերի տեխնիկական բնութագրերի և շահագործման կանոնների իմացության հարցով:
««Կամխուդ» և «Ալագյազ» բարձրալեռնային զորավարժարաններում «Նավոդչիկ-2» և «Օռլան-10» ժամանակակից համալիրների կիրառումը 5 անգամ կմեծացնի ՀՀ տարածքում բարձրալեռնային տեղանքում հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կողմից կատարվող առաջադրանքների ծավալը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան