ԲԱՑԱԿԱ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը երեկ չէր մասնակցում ԱԺ քառօրյային, եւ սա այն դեպքում, երբ երեկ նա Երեւանում էր: Ամենայն հավանականությամբ, Շարմազանովը խիստ զբաղված է նախընտրական գործընթացներով, մանավանդ որ սա քարոզարշավի վերջին շաբաթն է: Ու, փաստորեն, պետական պաշտոնյան՝ ՀՀ Սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքի տեղակալը, աշխատանքային ժամին զբաղված էր կուսակցական գործունեությամբ: Երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու չէր մասնակցում նիստին, Շարմազանովը շատ կարճ պատասխանեց. «Անհետաձգելի գործեր կային»:




Լրահոս