Ինչպես հայտնի է` Հայ Ազգային Կոնգրեսը ստորագրահավաք է սկսել և պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջով: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև դեկտեմբերի 18-ը, առնվազն 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր։
Այսօր խորհրդարանում Armlur.am-ը փորձեց հետաքրքրվել, թե ովքեր կմիանան ՀԱԿ-ի նախաձեռնությանը: Հայտնի է, որ ստորագրահավաքին, բացի ՀԱԿ-ական Լևոն Զուրաբյանից, Արամ Մանուկյանից, Գագիկ Ջհանգիրյանից և Ստեփան Դեմիրճյանից միացել է նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
ՕԵԿ-ական պատգամավորներից ստորագրահավաքին միացել են Հեղինե Բիշարյանն ու Լևոն Դոխոլյանը, մյուսները ևս դեմ չեն, սակայն դեռևս չեն միացել: Նախաձեռնության տակ ստորագրել են նաև Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը և Խաչատուր Քոքոբելյանը:
Մանրամասները` տեսանյութում: