
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հայտնվել է «Արսենալ»-ի տրանսֆերային հետաքրքրությունների կենտրոնում:
«The Telegraph»-ը հայտնում է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբն առաջարկ կանի Ֆրանսիայի չեմպիոնին` 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:
Նշենք, որ ֆուտբոլիստն այս ձմռան ընթացքում ակումբը լքելու ցանկություն ունի: Հավելենք, որ Ռաբիոն Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 12 հանդիպման է մասնակցել: