«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարաշել, որում ասվում է.
«Երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն էր տարածել, որ ոստիկանությունը Ազատության հրապարակից բերման էր ենթարկել նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանին 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի մասին պաստառ ցուցադրելու համար։
Կից տեսանյութում Արամ Թարվերդյանը պատմում է, թե ինչպես են ոստիկանները առանց իրավական հիմք ներկայացնելու իրեն բերման ենթարկել բռնություն և ճնշում գործադրելու միջոցով և ակնհայտ հրահանգավորված մեթոդների կիրառմամբ։ Արամ Թարվերդյանին ենթարկել են խուզարկության և ողջ գործընթացը անցել է անօրինական ձևով, որից հետո ժամեր անց նրան ազատ են արձակել»։