
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է «Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին վստահել առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Marca-ն փոխանցում է, որ Պերեսն արդեն համաձայնության է եկել Զիդանի հետ, ով ավելի վաղ հրաժարվել էր գլխավորել թիմը։ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը լուրջ քննադատության է ենթարկվում երկրպագուների կողմից։ Ֆուտբոլիստներն ու թիմի ղեկավարությունը նույնպես դժգոհ են նրա կատարած աշխատանքից։