ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական դադարից հետո այսօր հանրահավաք է անցկացնելու Հայ ազգային կոնգրեսը. այն տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 18-ին: Հանրահավաքին նախատեսված է նաեւ ՀԱԿ կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Նշենք, որ սա 2013թ. ՀԱԿ առաջին հանրահավաքն է: Ի դեպ, Ազատության հրապարակում այս եւ հետընտրական օրերին հանրահավաք անցկացնելը դժվար գործ է. բանն այն է, որ ներկայացրած իրազեկումներով Ազատության հրապարակը «բրոնյա» է արել «Ժառանգություն» կուսակցությունը, ընդ որում, նրանք մայիսի 18-23-ն անընդմեջ հանրահավաքների իրազեկումներ են ներկայացրել: Նույն կերպ նրանք հանրահավաքների իրազեկումներ էին ներկայացրել նաեւ մարտ-ապրիլ ամիսներին, սակայն պարբերական հանրահավաքներ այդպես էլ չարեցին:




Լրահոս