ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կիրակի օրը «Բարեւ Երեւան» դաշինքը քարոզարշավ իրականացնելիս լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի թիվ 9 շենքի հարակից տարածքի շենքերը մոտ մեկուկես ժամ հոսանքազրկվել են, ինչի պատճառով քարոզարշավ իրականացնողները երկար ժամանակ «պայքարել» են լույս ունենալու համար: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հոսանքազրկողներն այդ վարչական շրջանի անդամներն են եղել, որոնց անգամ ճանաչել են բնակիչներն ու ասել, թե հոսանքազրկողներից մեկը Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակի 49-րդ տեղը զբաղեցնող Հակոբ Էքիզլարյանն է: Պարզվում է՝ ավագանու թեկնածուն կտրել է ինչ-որ լարեր, որպեսզի «Բարեւ Երեւան» դաշինքն իր քարոզարշավը չիրականացնի, սակայն արդյունքում «տուժել» է նաեւ այդ տարածքում գտնվող ոստիկանության բաժինը:
Երբ «Ժառանգության» ներկայացուցիչները փորձել են հարակից տարածքի կրպակի տիկնոջից «լույս» խնդրել, Հակոբն ու իր ընկերը «հարձակվել» են տիկնոջ վրա եւ արգելել նման բան անել՝ սպառնալով հակառակ դեպքում աշխատանքից հեռացնել նրան: Պարոն Սաֆարյանը նշեց, որ ըստ տեղի բնակիչների՝ Հակոբ Էքիզլարյանը ԴԱՀԿ-ի ղեկավար Միհրան Պողոսյանի սանիկն է:




Լրահոս