ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Ինչպես տեսնում եք՝ «Telcell»-ի վճարումներ կատարելու սարքը տեղադրված է քաղաքային հեռախոսի խցիկի մեջ: Համաձայնեք, որ հետաքրքիր լուծում է տրվել կապի միջոցներ ապահովող ապարատներին:
Լուսանկարը՝ Նարեկ Սարգսյանի

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե երկարամյա ծառայության կենսաթոշակ ո՞ւմ է տրամադրվում եւ ի՞նչ պայմաններում:

Ալեքսան Մկրտումյան (64 տարեկան, կենսաթոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի՝
թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.
oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք.
ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան, երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, որոնց աշխատանքային գործունեությունը մինչեւ տարիքային կենսաթոշակի համար պահանջվող տարիքի լրանալը հանգեցրել է մասնագիտական աշխատունակության մասնակի կորստի:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ դպրոցի տնօրինությունը ո՞ր դեպքերում իրավունք ունի երեխային դպրոց չընդունել:

Ալլա Բարսեղյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Բարսեղյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց՝ ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ: Սպասարկման տարածքից դուրս բնակվող եւ տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ:
Մնացած դեպքերում, հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին երեք տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը նվազել է 8000-ով: Ի դեպ, այսօր ՀՀ-ում կա շուրջ 300 դպրոց, որոնց աշակերտների թիվը չի անցնում 100-ից:




Լրահոս