Բարսելոնայի դատարանն իսպանացի հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին մեղավոր է ճանաչել մեքենայության և հարկերը չվճարելու մեջ: Աշխարհահռչակ սոպրանոյին 6 ամսվա ազատազրկում է սպառնում և տուգանք՝ 255 հազար եվրոյի չափով. գրում է The Local-ը:
Նշվում է, որ Կաբալյեն ճանաչել է իր մեղքն ու վճարել գումարը, սակայն դատախազությունը պնդել է շարունակել դատավարությունը, քանի որ խոսքը զգալի գումարի մասին է՝ մոտ 500 հազար եվրո:
Հիշեցնենք, որ օպերայի աստղի դեմ աղմկահարույց դատավարությունը սկսվեց մի քանի տարի առաջ, երբ պարզվեց, որ 2010-ից նա չի զեկուցել իր եկամուտների մասին: Ընդ որում, երգչուհին նշել է Անդորրայում առանձնատան մասին որպես իր բնակատեղի: Դատարանը համարել է, որ նման հայտարարությունն արվել է այն պատճառով, որ վերջինս փորձել է խուսափել հարկերի վճարումից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան