Ջոն Քերրին Արբատում նվերներ է գնել իր ընտանիքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվա կատարած այցի ժամանակ այցելել է Արբատ և գնումներ կատարել իր ընտանիքի համար. փոխանցում է Gazeta.ru-ն:

Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Ուիլլ Ստիվենսը: «Ջոն Քերրին ժամանակ է գտել գնումներ կատարալեու համար»,-գրել է նա:

Հուշանվերների խանութի վաճառողները պատմել են, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը մոտ 35 հազար ռուբլի է ծախսել: Մասնավորապես, նա մատրյոշկա է գնել, որի մի հավաքածուն կազմում է 8 հազար ռուբլի, ինչպես նաև ռուսական ազգային հագուստներով տիկնիկներ՝ յուրաքանչյուրը՝ 1,7 հազար ռուբլի:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Ջոն Քերրին զբոսնել է Արբատով: Կայացել է նաև նրա հանդիպումը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս