ՔՐՈՆԻԿ ԻՆՔՆԱՍՊԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Նոյեմբերյանի փրկարար ծառայության եւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության աշխատակիցները ահազանգով մեկնել են Բերդավան գյուղ, որպեսզի օգնություն ցուցաբերեն 32-ամյա Ն. Ա.-ին: Վերջինս արդեն 4-րդ անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության բուժքույր Ջուլիետա Նավասարդյանը մեզ հայտնեց, որ 32-ամյա չամուսնացած կինը կտրվածքներ էր արել իր նախաբազկի շրջանում, գտնվում էր հոգեպես անհավասարակշիռ վիճակում եւ հայտարարում, որ չի վախենում մահից: Բուժաշխատողները կապել են նրա վերքը, հանգստացնող դեղ ներարկել: Նոյեմբերյանի փրկարար ծառայության աշխատակիցներն էլ մեզ հայտնեցին, որ բերդավանցի կինն իրենց ասել է. «Լավ եմ անում, աչքներդ հանում եմ, պարապ վեր ընկած եք»: Զարմանալի է, որ Բերդավանի բնակչուհին, վերջերս Վանաձորում բուժզննում անցնելով, ճանաչվել է հոգեպես առողջ: Ն. Ա.-ն ինքնասպանության նախորդ փորձը կատարել էր 3 օր առաջ՝ ապրիլի 23-ին:




Լրահոս