ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք կանգնած ենք շատ բարդ գործընթացների շեմին` կապված հասարակական ղեկավարման համակարգի փոփոխման, տեխնոլոգիական փոփոխությունների եւ անգամ հարացույցի փոխարինման հետ»:

Ռուբեն Վարդանյան «168 ժամ»

Իհարկե, ողջունելի է, որ Ռուսաստանի Sberbank CIB-ի համաղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանը խոսում է փոփոխությունների մասին, զգում է դրանց անհրաժեշտությունը: Սակայն փոփոխության կողմնակից նույն անձի խոսքը եւ գործը հակասում են միմյանց: Նույն Ռ. Վարդանյանը առիթը բաց չի թողնում ՀՀ իշխանություններին պաշտպանելու եւ Հայաստանի տնտեսությունը կազմաքանդող Տիգրան Սարգսյանի նկատմամբ իր համակրանքը արտահայտելու համար: Թե՞ Ռ. Վարդանյանի համար փոփոխությունները պետք է վերաբերեն միայն մնացած երկրներին, իսկ Հայաստանը աշխարհի խորթ զավակն է:




Լրահոս