
«Ծառուկյանին ճանաչում եմ 87 թվից… Ես կուզենայի, իհարկե,
ու կարծում եմ՝ «Բարգավաճ»-ը կհաղթի, եթե, իհարկե, չկեղծեն: Գիտեմ, որ
վերջում միտինգ պիտի անեք, եւ եթե Ծառուկյանը մասնակցի, ես անպայման
մասնակցելու եմ…»:
Ընդամենը
ոչ շատ հեռավոր անցյալում այս նույն մարդն Ազատության հրապարակում կանգնած
էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին եւ արդյունքում հերթական անգամ հարբած
վիճակով հարամեց հանրահավաքը: Դրանից տարիներ առաջ կրկին հարբած հարամել էր
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Պարզվել էր նաեւ, որ նվերներ է ստացել
թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանից, թե՛ Ռոբերտ Քոչարյանից, թե՛ Սերժ Սարգսյանից:
Հիմա էլ հանկարծ սկսեց ԲՀԿ-ին սատարել ու Ծառուկյանի գովքով զբաղվել:
Հետաքրքիր է, թե Ծառուկյանը Հախվերդյանին ինչ է տվել, եւ որքան կտեւի նրա
այս ԲՀԿ-ասիրությունը: