Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության (BBB) և Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության նպատակով ապահովագրական ընկերության ընտրության
բաց մրցույթի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության (BBB) Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ:
Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2015 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 29-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:
Փակ ծրարի վրա պետք նշվի.
• Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը գրառումը.
• Մրցութային հանձնաժողովին գրառումը.
• ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2016 թվականի հունվարի 15-ը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերությունները, որոնք իրականացնում են ՙԲանկային ռիսկերի համալիր ապահովա•րություն (BBB) և Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն (D&O):
Տեղեկությունների համար զանգահարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Ռիսկերի կառավարման և պլանավորման վարչություն (+37410) 59 20 38 հեռախոսահամարով:
Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.
Դիմում-հայտ,
Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),
Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),
ՀՎՀՀ (կրկնօրինակ),
Ապահովա•րական •ործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,
Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա` հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,
Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,
Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության (BBB) և Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության (D&O) տիպայանի պայմանագրեր,
Տեղեկանք վերջին 2 տարիների ընթացքում ՙԲանկային ռիսկերի համալիր ապահովագրության (BBB) և Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության (D&O) գծով ապահովագրական դեպքերի քանակի և ապահովագրական հատուցումների գումարների վերաբերյալ,
Տեղեկանք այլ բանկերի հետ Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության՚ (BBB) և Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության (D&O) գծով վերջին 2 տարիների ընթացքում համագործակցության վերաբերյալ,
Վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն,
Գնային առաջարկ,
Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ.
• Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության (BBB) և Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության (D&O) գծով փորձի առկայություն.
• Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության (BBB) և Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության (D&O) պայմանագրեր կնքվելու դեպքում ապահովագրավճարը մուտքագրվելու է ապահովագրական ընկերության` բացառապես ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված հաշվին:
Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության (BBB) և Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության (D&O) գծով գնային առաջարկը պետք է ներառի հետևյալը.
1. Բանկային ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.
2. Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրություն.
3. Մասնագիտական հատուցման ապահովագրություն.
4. Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության
փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ կարող է վերոնշյալ բաժիններից ընտրել ապահովագրման ենթակա բաղադրիչները: