ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ու ամուսինս միայնակ թոշակառու ենք եւ ամսվա ընթացքում բավական շատ գումար ենք ծախսում դեղեր գնելու համար: Վերջերս գնացի դեղատուն, որպեսզի ամուսնուս համար գնեմ «Դորզոպտ» (աչքի կաթիլներ) դեղը եւ ուղղակի ապշեցի. դեղի գինը կտրուկ բարձրացել էր եւ դարձել 6500 դրամ, այնինչ ես նախկինում այն գնում էի 3000 դրամով: Ինչո՞վ կմեկնաբանեք նմանատիպ թանկացումը:

Սուսաննա Մուրադյան (72 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ-ում ուսումնասիրվել են «Դորզոպտ» դեղի մեծածախ եւ մանրածախ գները: 2012թ. հունիսին դեղը ներմուծվել է 8.8 ԱՄՆ դոլարով (դոլարի փոխարժեքը 406.32 դրամ)՝ 3576 դրամով (առանց ԱԱՀ-ի), իսկ 2013թ. հունվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակահատվածում ներմուծվել է 9.1 ԱՄՆ դոլարով (դոլարի փոխարժեքը՝ 406.57 դրամ)՝ 3699 դրամով (առանց ԱԱՀ-ի) եւ 9.4 ԱՄՆ դոլարով (դոլարի  փոխարժեքը՝ 418.02 դրամ)՝ 3929 դրամով (առանց ԱԱՀ-ի): «Դորզոպտ» դեղի մեծածախ գինը 2012թ. հունիսին եղել է 4700 դրամ, 2013թ. ապրիլին՝ 5447 դրամ: Երեւանի մի շարք դեղատներից ստացված տվյալների համաձայն՝ «Դորզոպտ» դեղը դեղատներում վաճառվել է 2012թ. հունիս ամսին՝ 5200-5400 դրամով, իսկ 2012թ. դեկտեմբեր ամսից մինչ այսօր դեղատներում վաճառվել է 6050-6400 դրամով:

շարունակելի
ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում էլ գնաճի պատճառը ոչ թե օլիգարխների ախորժակն է, այլ դոլարի կուրսը:




Լրահոս