ՀԱՐՑ. Հետաքրքիր է, թե երբ է նորոգվելու Երեւան-Վարդենիս եւ Երեան-Սեւան ավտոճանապարհը: Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս շատ եմ զայրանում, որովհետեւ արդեն սարսափելի է դառնում այդտեղով երթեւեկելը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան ընթերցողի բարձրացրած հարցի՝ կապված Երեւան-Վարդենիս եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհների նորոգման հետ, տեղեկացնում ենք, որ Երեւան-Վարդենիս եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհների վթարային հատվածների հիմնանորոգման համար ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը 16.04.2013թ. դիմել է ՀՀ կառավարություն՝ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար:
22.04.2013թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը կառավարություն է ներկայացրել նաեւ նշյալ ճանապարհների վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքներն անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծ, որն այժմ գտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ քննարկման փուլում: Համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը կիրականացնի Երեւան-Վարդենիս եւ Երեւան-Սեւան ճանապարհի վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները:
ճանապարհաշինական վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն գարնանամուտի` ձնհալից ու անձրեւներից հետո, հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կիսավեր վիճակում են հայտնվում: Պատկան կառույցներն էլ խոստանում են սեղմ ժամկետներում նորոգել ավտոճանապարհներն ու գործի անցնում միայն այն ժամանակ, երբ նպատակահարմար են գտնում: