Բնակարանում թմրանյութ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 1-ին, ժամը 19.15-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պատրաստելու եւ աճեցնելու կասկածանքով, Մուշ 2/2 թաղամասի 55 շենքի բնակարաններից մեկից բաժին են հրավիրել 1964 թ. ծնված Հասմիկ Ի.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ զննությամբ բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսի 19 ցողուն: Հասմիկ Ի.-ն հայտարարել է, որ դրանք աճեցնում է 1986 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Խ.-ն:
Արմեն Խ.-ն բաժնում խոստովանել է, որ նշված կանեփանման բույսի ցողունները ինքն է  աճեցրել՝ հետագայում  որպես  թմրամիջոց օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս