Դեռևս 2014 թվականի հունվարի 14-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծեծի դեպք էր գրանցվել, որը հետագայում որակվեց որպես սպանության փորձ: Ըստ մեղադրանքի՝ 39-ամյա Հովնան Խաչատրյանը փորձել է սպանել իր ծանոթ Գրիգոր Մելիքսեթյանին:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Հովնան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ արդեն հիշատակված օրն իրեն է դիմել իր ծանոթ Ս. Անտոնյանը և հայտնել, որ հեռախոսզրույցի ժամանակ Գրիգոր Մելիքսեթյանն իր հասցեին տվել է հայհոյանքներ:
Հ. Խաչատրյանը հեռախոսազրույց է ունեցել Գ. Մելիքսեթյանի հետ, որից հետո Ա. Էլոյանի և Ա. Սևլիկյանի հետ գնացել է Մելիքսեթյանի մոտ, վիճաբանել նրա հետ: Վիճաբանության ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածել է Մելիքսեթյանին՝ պատճառելով առողջությանը ծանր մարմնական վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Եվ արդեն 19 ամիս է՝ դատական քննություն է ընթանում:
Այսօր էլ նշանակված էր հերթական դատական նիստը, սակայն մեղադրող Վազգեն Հարությունյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչև հունվարի 15-ը: Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ մեղադրողի բացակայության հիմնավոր պատճառ չի ներկայացվել: Ի դեպ, բացակա էր փորձագետը, ում դատարան էին հրավիրել մեղադրվող կողմի միջնորդությամբ: Նրա բացակայության մասին ևս դատարանին չեն հայտնել:
ArmLur.am-ը զրուցեց տուժող ճանաչված Գրիգոր Մելիքսեթյանի և ամբաստանյալի կնոջ՝ Աննա Էլոյանի հետ:
Պարզվեց՝ Գրիգոր Մելիքսեթյանը բողոքներ չունի, իրեն տուժող չի համարում:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: