Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ասուլիս-քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը՝ դեկտեմբերի 16-ին, կսկսեն մարզային հանդիպումները, առաջին կանգառը լինելու է Սյունիքի մարզը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ Կապանի հանդիպմանը հրավիրում են նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: «Կառաջարկենք նրան ինքնակամ հրաժարական տալ, եթե չհամաձայնվի, ժողովուրդը կորոշի ինչ անել»,-ասաց նա:
Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում.