Armenian text to speach

ՀԺ.Հովիկ Աբրահամյանը հրաժարական չի տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան շուրշ վերջին շրջանում կրկին խիստ ուշագրավ խոսակցություններ են սկսել շրջանառվել՝ ընդհուպ այն մասին, nր աշանը հնարավոր է՝ նա կրկին հրաժարական տա: Ընդ որում, այդ խոսակցությունները պտտվում են հենց իշխանական շրջանակներում: Երեկ ԱԺ նախագահը “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում պատասխանել է ինչպես այդ, այնպես էլ՝ ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիային վերաբերող և մի քանի այլ հարցերի:
– Պարոն Աբրահամյան, այսօր մամուլում գրվել էր, որ երկուշաբթի օրը Աբովյան փողոցում ոստիկանները թիկնազորաթափ են արել հանցագործ աշխարհում հայտնի նորադուզցի Արային և բերման ենթարկվածների մեջ է եղել նաև ձեր փեսան: Սա ի՞նչ պատմություն է:
– Ես տեղյակ չեմ, եթե նման բան լիներ, ես տեղյակ կլինեի: Ես մամուլից եմ դա լսել:
– Այսինքն, չի եղել:
– Չեմ կարծում, չէ:
Վերջին շրջանում ձեր տրամադրությունն ակնհայտորեն ցածր է, ինչը չի վրիպել նաև լրագրողների աչքից, ինչո՞ւ:
– Իմ տրամադրությունը շատ լավ է, ինչ որ գրում են որոշ լրագրողներ, որոնք լուր են դարձնում տարբեր քաղաքական գործիչների կողմից, սուտ է: Մարդիկ պետք է հասկանան, որ ուրիշին սևացնելով՝ իրենք չեն արժևորվում, սուտ տեղեկություններ չտարածեն: Ընդհանրապես որևէ խնդիր չկա: Պարբերաբար խոսում են շտաբի գործունեության մասին, խոսում են, որ ինձ հեռացրել են, որ ես ընտրություններով չեմ զբաղվում: Նմանատիպ խոսակցություններ չկան, ես շտաբի, կուսակցության բոլոր գործառույթներից տեղյակ եմ, բոլոր քաղաքական գործընթացներից տեղյակ եմ, և իմ մասնակցությունը պարբերաբար ունենում եմ. այնպես որ շտաբը շատ նորմալ աշխատում է, մենք գործադիրում պարբերաբար լսում ենք շտաբի հաշվետվությունը, այսօր էլ ենք լսելու: Դա որոշ լրագրողների ցանկությունն է, որը չի իրականանում: Իրենք եթե անելիք չունեն, ասել եմ, թող զբաղվեն իրենց ընտանիքի բարոյականությամբ: Ի՞նչ գործ ունեն՝ սուտ լուրեր են տարածում:
– Իշխանական շրջանակներում նույնիսկ խոսում են, որ հնարավոր է՝ աշնանը հրաժարական տաք:
– Ես չգիտեմ իշխանական որ շրջանակների մասին եք խոսում, բայց նման որևէ լուր, թեմա չի կարող լինել, ուղղակի աբսուրդ բաներ եք անում և այդ իշխանական, սուտ իշխանական շրջանակներից չգիտեմ ում մասին եք խոսում:



Լրահոս