ՀԺ.Էս գործը 5000 ա. ԲՀԿ-ի հուժկու հանրահավաքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀԺ”-ն անդրադարձել է ԲՀԿ-ի երեկվա հանրահավաքին ու երթին` մասնավորապես գրելով. “Հուժկու հանրահավաքի տարիֆներն այլ են, երթինը այլ:
Իսկ ահա օրվա վերջում ահազանգ ստացանք, որ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի դիմաց` Կոնյակի գործարանի հարևանությամբ, երիտասարդներ են հավաքված: Փող էին ստանում: Տեղում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է դրսում հավաքված տղաների խմբի մեջ մեկը նայում ցուցակին ու 10 հազար դրամանոցներ տալիս խմբերի լիդերներին, որ նրանք կիսեն իրար մեջ: Մեր թղթակցի և փող ստացած տղաների միջև տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը.
– Տղերք, ասում են, որ էսօրվա համար փող են բաժանում:
– Ախպերս, խմբի ղեկավար ունեինք, մտավ էդ հարցերը լուծեց:
– Չեն ասո՞ւմ, ինչքան կտան:
– Քիչ կտան:
– Բայց մարդա ինչքա՞ն են տալիս:
– Վափշե, հինգ են տալի, էս գործը հինգ ա: Տենց չերեզներով ում հասնում ա, ինքը բան ա անում, էլի: Մեզ մարդա 2-2,5 հազար են տալի խառը: Չերեզներով ա հասել”: 




Լրահոս