Այս ձմեռային օրը կարող եք գեղեցկացնել և համեղ դարձնել համեղ տորթի օգնությամբ, որի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը կներկայացնենք ստորև.
Բաղադրամասեր`
200 գրամ թխվածքաբլիթ, 70 գրամ կարագ, 4 հատ կիվի, 2 հատ բանան, 500 մլ յոգուրտ, 70 գրամ շաքարավազ, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 4 թեյի գդալ ժելատին, 0,5 բաժալ եռացրած ջուր:
Զարդարելու համար` 2 կիվի ու գետնանուշ:
Պատաստման եղանակ`
Թխվածքաբլիթը մանրացնել ու ավելացնել կարագը:
Նախատեսված ամանի մեջ դնել պերգամենտ ու զանգվածը լցնել վրան, դնել սառնարան մոտ 30 րոպե: Ժելատինը լցնել ջրի մեջ ու թողնել մնա 25 րոպե: Կիվին մանրացնել, վրան ավելացնել կիտրոնի հյութն ու շաքարավազը: Կրակի վրա պահել 2-3 րոպե, մինչև որ կիվիից հյութը դուրս գա: Այդ զանգվածին ավելացնել ժելատին ու յոգուրտ: Լավ խառնել:
Սառնարանից հանել բլիթներով զանգվածը ու ավելացնել մանրացրած բանանը: Ավելացնել յոգուրտի ու կիվիի զանգվածները ու դնել սառնարան 6 ժամ կամ ամբողջ գիշեր: Զարդարել կիվիներով ու գետնանուշով: