Ընտրակեղծիքները կոծկելու պաշտոնական պատասխանատվությունը Գևորգ Կոստանյանի ուսերին է. քննիչները երաշխիքներ են պահանջում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պետք է ստանձնի իշխանական համակարգի պահպանմանն ուղղված կազմակերպված հանցագործությունները, այն է՝ ընտրակեղծիքները կոծկելու պաշտոնական պատասխանատվությունը: Բանն այն է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, ինչպես միշտ, լրագրողների եւ ընդդիմության կողմից ընտրակեղծարարության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Իրավապահները, բնականաբար, արձանագրված ընտրակեղծիքներին արձագանքեցին` մի չնչին մասով քրգործեր հարուցելով:

Բայց նույնիսկ հաշված այդ գործերի «գլխավոր դերակատար» ընտրակեղծարարների հովանավոր պաշտոնյաներն արդեն դժգոհում են իրավիճակից, եւ քննիչներն ու հետաքննիչները ստիպված են լինում ի պատասխան խորհուրդ տալ բոլոր «հարցերով» դիմել Կոստանյանին: Ավելին` «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շատ քննիչներ դատախազներից գրավոր ցուցումներ են պահանջում` պատասխանատվությունը հետագայում իրենց վրայից գցելու համար»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս