Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած 20 րոպեանոց կրակոցներից հետո, վիճաբանության երկու կողմերն էլ ընդհատակ էին անցել: Ե՛վ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, և՛ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարզապես հրաժարրվում էին պատասխանել հեռախոսազանգերին և պարզաբանումներ տալուն:
Երեկ, “Ժողովուրդ” օրաթերթին հաջողվել է զրուցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան հետ: Վերջինս ասել է, որ իր և Մարտուն Գրիգորյանի միջև որևէ լարվածություն չկա.
“Մենք նրանց հետ թշնամիներ չենք: Այս պահին էլ, ես իրենց թշնամի չեմ ճանաչում: Ինձ հասանալի է, թե ինչ կապ ունեն նրանք, կամ ով ում ինչ արել է գնացել է պատասխանատվություն է կրում: Իր հորեղբայրը մեր ընկերն է՝ Համլետ Գրիգորյանը: Մենք ընտրությունների ժամանակ իրենց ենք պաշտպանել, և են ժամանակ էլ, որ Մարտուն Գրիգորյանը պատգամավոր դարձավ, մենք իրեն ենք պաշտպանել: Թշնամիներ լինում են քաղաքականության մեջ՝ “Բարգավաճե”- Հանրապետական, չգիտեմ ինչ, այդ սկզբունքներով գնում են առաջ: Բայց մենք թշնամի չենք:
Վարդան Ղուկասյանի հետ հարցրազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում: