Armenian text to speach

Գործարարները «թարգել» են նախկին ավանդույթը. իրենց արտադրանքից գործընկերներին ամանորյա զամբյուղներ չեն նվիրի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական գերատեսչություններում այս օրերին ծանր հաշվարկների մեջ են։ Ավանդական տարեվերջյան պարգևավճարների փողերն են հաշվում՝ ում, ինչքան։ Այս տարի հաստատ չեն կրկնվելու նախորդ տարիների ճոխ զամբյուղները և 13-րդ աշխատավարձը։ Գերատեսչությունների ղեկավարները փորձելու են ընդամենը սիմվոլիկ գումարներով «չփչացնել» ենթակաների տոնը։ Ի դեպ, Աժ-ում, ըստ լուրերի, այս տարի ընդհանրապես պարգևավճարներ չեն լինելու, իսկ գործարարները «թարգել» են նախկին ավանդույթը՝ իրենց արտադրանքից գործընկերներին ամանորյա զամբյուղներ նվիրելու սովորույթը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս