«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ 350 պայմանագրային զինծառայողներ սպասում են իրենց վերջնահաշվարկների վճարումներին: Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայողներն իրենց վերջնահաշվարկը ստանում են պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, անկախ այն բանից` նրանք պատրաստվո՞ւմ են նոր պայմանագիր կնքել, թե՞ ոչ:
«Ժողովուրդ»-ը դեռեւս դեկտեմբերի 2-ի համարում գրել էր, որ բյուջետային միջոցների սղության պատճառով ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարողանում ժամանակին վճարել պայմանագրային զինծառայողների վերջնահաշվարկները: Եւ հիմա ՊՆ-ից մեզ տրված պատասխանում թեեւ նշվում է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ չվճարված գումարներ չեն եղել, այնուամենայնիվ, հաջորդիվ հայտնում են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ առկա է վերջնահաշվարկի 350 դիմում: Ըստ ՊՆ-ի՝ այդ դիմումներով գումարների վճարումները կիրականացվեն մեկ շաբաթվա ընթացքում: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետայինի վարչության հաշվարկային բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը փորձել էր հերքել խնդրի գոյությունը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: