Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան այսօրվանից սկսում է «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգի մրցույթի քվեարկությունը:
Երեկ կայացած գործադիր կոմիտեի նիստի ժամանակ որոշվեցին այն մարզիկները, որոնք հավակնում են Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկի կոչմանը: Դրանք 14-ն են.
Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)
Արամ Ավագյան (բռնցքամարտ)
Լեւոն Արոնյան (շախմատ)
Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)
Արման Երեմյան (թաեքվոնդո)
Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն)
Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ)
Տիգրան Կիրակոսյան (սամբո)
Միհրան Հարությունյան (հունահռոմեական ըմբշամարտ)
Մաքսիմ Մանուկյան (սամբո)
Սմբատ Մարգարյան (ծանրամարտ)
Տիգրան Մարտիրոսյան (ծանրամարտ)
Հարություն Մերդինյան (սպորտային մարմնամարզություն)
Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)
Քվեարկությանը մասնակցում են ԶԼՄ-ների բոլոր այն մարզական լրագրողները, լուսանկարիչները եւ օպերատորները, որոնք ունեն 7 եւ ավելի տարվա աշխատանքային փորձ: Հարցաթերթիկներում նրանք պետք է նշեն լավագույն 10 մարզիկների իրենց տարբերակը:
Միավորների հաշվառումը կատարվում է հետեւյալ կարգով. 1-ին տեղ՝ 10 միավոր, 2-րդ տեղ՝ 9 միավոր, 3-րդ՝ 8 միավոր, եւ այդպես շարունակ: Միավորների հաշվառումը կատարում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան: Քվեարկությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 21-ը ներառյալ: