Վիվա սելլն ու FPWC-ը իրականացրին հերթական ծրագիրը` բարելավվեց Լոր համայնքի ջրամատակարարումը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված` համատեղ իրականացված հերթական ծրագիրը, որի շնորհիվ Սյունիքի մարզի Լոր համայնքն այսուհետ ապահովված կլինի 24-ժամյա ջրամատակարարմամբ: Գյուղում կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել և ցանկապատվել է օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչը:

Ջրագծի և ՕԿՋ-ի գործարկման արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը, Լոր համայնքի գյուղապետ Դավիթ Առուստամյանը, համայնքի բնակիչներ:

a1d8198f-4962-48cc-81aa-28623d9ee51e

«Սեփական փորձից գիտեմ՝ ինչ է նշանակում տանը խմելու ջուր չունենալ: Հիշողությանս մեջ 80-ականների պատերազմական Բեյրութի «կյանքի ճանապարհի» պատկերներն են. ես և կրտսեր եղբայրներս ջրի տարաներով զինված ամեն օր գնում էինք հարևան թաղամասից ջուր բերելու: Կարելի է ապրել գազ, էլեկտրականություն և անգամ ջեռուցման պայմաններ չունեցող տանը, բայց առանց խմելու ջրի հնարավոր չէ ապրել: Ոչինչ չի կարող փոխարինել ջրին: Երջանիկ ենք կիսելու համայնքի բնակիչների՝ շուրջօրյա ջրամատակարարում ունենալու բերկրանքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բանաստեղծ Համո Սահյանի ծծնդավայր Լորն ունի 420 բնակիչ: Համայնքը կայուն ջրամատակարարում երբևէ չի ունեցել: Տարիներ շարունակ բնակիչներն օգտվել են հարևան գյուղի ջրագծից: Ամռան ամիսներին ջուրն օգտագործել են ոռոգման նպատակով, ինչի հետևանքով Լորում ջրամատակարարում գրեթե չի եղել: Տարվա մյուս եղանակներին ջուրը մատակարարվել է ոչ կայուն պարբերականությամբ:

Սանիտարական նորմերին համապատասխան ՕԿՋ-ի բացակայության պատճառով մատակարարվող ջուրը հիմնականում օգտագործվել է ոռոգման և կենցաղային նպատակով: Խմելու ջուր բնակիչները ձեռք են բերել գյուղամիջյան աղբյուրից միայն:

9e63f3e9-aaab-4997-91a7-a6183036bd19

Ջրագծի կառուցման և սանիտարահիգենիկ պայմանների բարելավման շնորհիվ Լորի բնակիչներն այժմ արդեն 24 ժամ շարունակ ջրամատակարարում կստանան՝ անկախ տարվա եղանակից, որը կօգտագործվի և՛ խմելու համար, և՛ ոռոգման:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող` ջրամատակարարման բարելավման նախագծի շրջանակում 2015 թվականին կայուն ջրամատակարարմամբ են ապահովվել նաև Լոռու մարզի Չկալով և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքները:

a0e830dc-2187-4a2e-b3e2-bd94d25eb0ee

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս