Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի «Դիժոն»ը մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով պարտվել է «Լորյան»ին: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ Անդոնյանը մասնակցել է հանդիպմանը սկզբից մինչև վերջ:
Այսպիսով, «Դիժոնը» դուրս է մնացել Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկությունից: