
Մայիսի 2-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացվել, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացին՝ 1954 թ. ծնված Լեւոն Պապոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր անվասայլակով հայտնվել է Հաղթանակի կամրջի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին հաշվառված է Հաղթանակ գյուղում գտնվող տուն-ինտերնատում: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը: Հրշեջ-փրկարարները Լ. Պապոյանին մոտեցրել են շտապօգության մեքենային. վերջինիս տեղափոխել են տուն-ինտերնատ: