Լոս Անջելեսի ավելի քան 1200 դպրոցներ փակվել են անվտանգության նկատառումներով, փոխանցում է Metro պարբերականը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը:
Շրջանի իշխանությունները որոշում ընդունեցին այն բանից հետո, երբ հատուկ ծառայություններն ահազանգ ստացան ահաբեկչական սպառնալիքի մասին: Խոսքը տեղադրված ռումբի մասին է, սակայն կոնկրետ որ դպրոցում, հայտնի չէ:
Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսի բոլոր դպրոցներում ստուգումներ են անցկացվում, և մոտ 650 հազար երեխա ստիպված է մնալ տանը:
CNN հեռուստաալիքը նշում է, որ հաղորդագրությունները ստացվել են էլեկտրոնային փոստով: Դպրոցները փակելու մասին որոշումն ընդունվել է Կալիֆոռնիայում վերջին ահաբեկչական հարձակումների պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան