Կամչատկայում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի-8 ուղղաթիռը, որը տեղափոխում էր գազային ընկերության աշխատակիցներին, կոշտ վայրէջք է կատարել Կամչատկայի երկրամասի Սոբոլևսկի մարզում: Ուղղաթիռում 25 մարդ է գտնվել. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեպքի արդյունքում 1 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել:

Lifenews-ի փոխանցմամբ՝ ուղղաթիռը կառավարում էր ՌԴ վաստակավոր օդաչուն:

Հարուցվել է քրեական գործ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս