Ով է դատավորի և դատախազի անունը շահարկելով 1 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող փաստաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության և քրեական գործով դատաքննության ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդելու համար:

Հայտնել էինք նաև, որ Սյունիքի մարզի 46-ամյա մի բնակչուհի դեկտեմբերի 9-ին գրավոր հաղորդում է տվել, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող իր որդուն ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար կաշառք տալու պատրվակով փաստաբանը պահանջել է գումար։ Ըստ դիմումատուի՝ 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փաստաբանն իրենից պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ 1 մլն դրամ՝ համապատասխան պաշտոնատար անձանց՝ դատախազին և դատավորին, կաշառք տալու համար, սակայն խարդախությամբ նշված գումարը հափշտակել է:

Քաղաքացու հաղորդման հիման վրա 2015թ. դեկտեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015թ. դեկտեմբերի 14-ին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանական ներկայացուցչին վիրավորելու փորձ անելը)։ Փաստաբանը կալանավորվել է:

ArmLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը փաստաբան Ինեսսա Մանուկյանի մասին է:




Լրահոս