
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրելու մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում իրականացրած բարեգործական մի շարք ծրագրերի համար պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռեւմատոլոգ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Սարյա Եսայանը։
Արցախում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան – «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի ստեղծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը։