
Չինաստանում որպես տավարի միս բնակչությանը վաճառել են առնետի, այլ կրծողների եւ աղվեսի միս, գրումէ Regnum-ը:
Երկրի հասարակական անվտանգության նախարարությունը տեղեկացրել է, որ եռամսյա հետաքննության արդյունքում ձերբակալվել է 904 մարդ, բռնագրավվել է ավելի քան 20 տոննա ապօրինի արտադրանք: Անբարեխիղճ արտադրողները մսի մշակման ժամանակ ջուր ու քիմիկատներ են ներարկել, ինչպես նաև խախտել են պահպանման ժամկետը։ “Կեղծ մսի” վաճառքի արդյունքում արտադրողները ստացել են 1.62 մլն դոլարի եկամուտ։