Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վարոնինի գավաթի խաղարկությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վարոնինի գավաթի խաղարկությունում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ մարմանամարզիկը բազմամարտում ցուցադրելով լավագույն արդյունքը` դարձել է Վարոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալը նվաճել էր ռուս մարմնամարզիկ Նիկիտա Նագորնին, ճապոնացի մարզիկը երրորդ տեղում էր:

Դեկտեմբերի 16-ին մարմանամարզիկները ելույթ կունենան առանձին գործիքների վրա:

Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ն անցկացվում է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը, որին մասնակցում են 30 երկրի 140 մարզիկ:




Լրահոս