Ֆրանսիական կործանիչները «ցամաք-օդ» թևավոր հրթիռներով առաջին ավիահարվածներն են հասցրել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՊՆ-ն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ռազմական գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ «Rafale» և «Mirage 2000» 12 կործանիչները, որոնք հագեցած են SCALP թևավոր հրթիռները, թռիչք են կատարել ԱՄԷ-ից և Հորդանանից: Կործանիչների թիրախը գտնվել է Իրաքի արևմուտքում գտնվող Էլ-Քայմ քաղաքի մարզում:
Նշվում է, որ Ֆրանսիայի ԶՈւ-ն ուժգնացրել է իսլամիստների դիրքերի ուղղությամբ ավիահարվածների ինտենսիվությունը Փարիզի ահաբեկչություններից հետո: Երկիրը 65 երկրներից կազմված կոալիցիայի մասնակից է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան