
Ստամբուլում անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա՝ ջարդելով շենքի պատուհանները: Դեքը տեղի է ունեցել գիշերը. փոխանցում է թուրքական Milliyet-ը:
Շենքում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվորեն մարել են դեպքի վայր ժամանած ոստիկանները:
Ոստիկանները շրջափակել են շենքի տարածքն ու սկսել հանցագործների որոնողական աշխատանքները:
Նշվում է, որ դեպքի արդյունքում տուժածներ չկան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան